Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Գյուղատնտեսության փոխնախարարի ասուլիսը` թվերով

Գյուղատնտեսության  փոխնախարարի ասուլիսը` թվերով
29.06.2012 | 17:59

Ընթացիկ տարում հանրապետությունից արտահանված թարմ պտուղբանջարեղենի ծավալները զգալիորեն ավելի են նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշներից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը: Նրա փոխանցմամբ` հունիսի 28-ի օպերատիվ տվյալներով հանրապետությունից արտահանվել է 6417,85 տոննա պտուղբանջարեղեն (2011-ին` 4156,31 տ ), որից 4407,08 տոննան ծիրան (2011-ին` 2618,33 տ), 301,73 տոննա կեռաս (անցած տարի 299,8 տ) և 840,65 տ բանջարեղեն (2011-ին 898,73 տ):
Գյուղմթերքները հիմնականում արտահանվում են բեռնատրանսպորտով, մի որոշակի քանակ էլ` օդային ճանապարհով: Բեռնատարային ուղերթը հիմնականում դեպի Ռուսաստանի Դաշնություն է, Ուկրաինա, Վրաստան:
Փոխնախարարը նշեց, որ արտահանման շրջանն սկսվելուց երկու շաբաթ առաջ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում հանդիպում է կազմակերպվել թարմ պտուղբանջարեղեն արտահանողների հետ և համատեղ քննարկվել են կողմերի խնդիրները: Բանակցություններ են տարվել նաև ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի հետ` արտահանումների հետ կապված հետագա խոչընդոտները բացառելու նպատակով:
Ռոբերտ Մակարյանը ոլորտում կարևորեց նաև պտուղբանջարեղեն վերամշակող կազմակերպությունների դերը, որոնք հունիսի 28-ի օպերատիվ տվյալներով, մթերել են ավելի քան 3300 տոննա պտուղբանջարեղեն, որից շուրջ 2000 տ ծիրան, 124,9 տ ընկույզ, 802,2 տ այլ պտուղ: Ծիրանի մթերման գինը կախված որակական ցուցանիշներից, տատանվում է 80-400 դրամի սահմաններում:
Նշվեց, որ ընթացքի մեջ է նաև պտուղբանջարեղենի և խաղողի գնման պայմանագրերի կնքման գործընթացը, հունիսի 22-ի դրությամբ կնքվել է 4277 պայմանագիր, որից 3293-ը` խաղողի և 984-ը պտուղբանջարեղենի գնման: Պայմանագրերի շրջանակներում հողագործներին տրամադրվել են 120,8 մլն դրամ կանխավճար և 191, 1 մլն դրամի բուժանյութեր, պարարտանյութեր: Պայմանագրերի կնքումն ընթացքի մեջ է:
Ի դեպ, հունիսի 30-ից մայրաքաղաքի Կասյան փողոցի վերին հատվածում կսկսի գործել գյուղատնտեսական մթերքների տոնավաճառը, որն անցած տարի գործել էր օգոստոսի 21-ից դեկտեմբերի 26-ը` շաբաթ և կիրակի օրերին: Ըստ փոխնախարարի` 2011 թվականին կազմակերպվել է 36 տոնավաճառ: Մեկ տոնավաճառին միջին հաշվով մասնակցել է 200 գյուղացիական տնտեսություն: Ներկայացված 50-60 տեսակի գյուղմթերքից յուրաքանչյուր տոնավաճառի ընթացքում վաճառվել է շուրջ 60,5 տոննա մթերք:


Հասմիկ ՀԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 6039

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ